Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Արցախը Փաշինյանի ու թուրքերի կոկորդին է մնացել. ինչո՞ւ են վախեցած հայ ազգի թշնամիները

Արցախը Փաշինյանի ու թուրքերի կոկորդին է մնացել. ինչո՞ւ են վախեցած հայ ազգի թշնամիները
16.03.2026 | 11:15

Բռնազավթված Արցախում մնացած եկեղեցիներն ու վանքերը Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են, իսկ դա հսկայական տարածքներ են, գրեթե ողջ Արցախն է։ Ահա թե ինչու Փաշինյանը դրսի իր տերերի հրամանով արշավ է սկսել Հայ Առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի դեմ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ոչ ոք չպետք է վարի կառավարությանից տարբերվող արտաքին քաղաքականություն։ Իսկ կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է «ղարաբաղյան շարժման» վերջնական փակման վրա։ Փաշինյանը նշեց, որ դեռևս կան ուժեր, որոնք ցանկանում են վերակենդանացնել ղարաբաղյան շարժումը։ Օրինակ, Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը, ասաց Փաշինյանը․ նա անձամբ է լսել, որ պատարագի ժամանակ եկեղեցում հիշատակվում է Արցախի Հանրապետությունը։

Փաշինյանն այլևս չի անհանգստանում, որ Գարեգին Բ կաթողիկոսի անունը հիշատակվում է պատարագի ժամանակ. Փաշինյանը մեծահոգաբար մասնակցել է երկու պատարագի, որտեղ հիշատակվել է կաթողիկոսի անունը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2026 թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաք հայտարարություն ընդունեց, որի մեջ Արցախի եկեղեցիները չեն հիշատակվել։

Այդ հավաքից հետո Փաշինյանը բանտից ազատ արձակեց քահանաներին և կաթողիկոսի հարազատներին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և եկեղեցու միջև «հակամարտությունը» սկսվեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը մասնակցեց Շվեյցարիայում կայացած ֆորումին և պահանջեց, որ միջազգային հանրությունը Եկեցեցուն մուտք ապահովի դեպի օկուպացված Արցախում մնացած եկեղեցիներ, որոնք Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են։ Այս պահանջը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին և աջակցվում ամենաբարձր մակարդակով։ Սաայն այն դեմ էր Բաքվի և Երևանի «նոր քաղաքականությանը»։

Եկեղեցական ժողովի ավստրիական հայտարարության մեջ Արցախի եկեղեցիների մասին հիշատակման բացակայությունը, ըստ երևույթին, բավարար չէր։ Հիմա Փաշինյանը պահանջում է, որ պատարագի ժամանակ Արցախը չհիշատակվի։ Կարելի է ենթադրել, որ դրա տակ պարզ պահանջ կա՝ Եկեղեցին պետք է հրաժարվի Արցախում անշարժ գույքի հանդեպ իր իրավունքներից։

Ի՞նչ կորոշի եկեղեցին։

Օրերս Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, սակայն նույն օրը Խորհրդի աշխարհիկ անդամները կանչվել են հարցաքննությունների, և այդ պատճառով ժողովը ընդհատվել է։ Կարելի է ենթադրել, որ Խորհուրդը պետք է Արցախի եկեղեցիների հարցը կրկին մտցներ օրակարգ։

Նույն օրը Փաշինյանը Եվրախորհրդարանում մեղադրել է Եկեղեցուն, որ 2024-ին «ակտիվացրել է Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը»։

«Հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելառուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»,- ասել է Փաշինյանը Եվրախորհրդարանում։

Այս հայտարարությունը Եկեղեցու դեմ նոր ալիքի նախապատրաստություն է, եթե, իհարկե, բոլորը հրապարակավ չհրաժարվեն Արցախից։

Արցախը բոլորի կոկորդին է մնացել և կուլ չի գնում։

«Третья Сила Плюс»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ